Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Մայիսի 11-ին՝ ժամը 16:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդը՝ Ց. Հ., ծնված 1969 թ.) և «Mitsubishi Colt» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն., ծնված 1991 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և ուղևորները՝ Լ. (ծնված 1993 թ.) և Ա. (ծնված 1971 թ.) Ն.-երն, Մ. (ծնված 2015 թ.) և Մ. (ծնված 2016 թ.) Ն.-երն հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ: Այնուհետև Մ. և Մ. Ն.-երն հոսպիտալացվել են «Մոր և մանկան ավստրիական» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել են ավտոմեքենաների շարժիչների հատվածի հովացման աշխատանքներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.