Նախարարները չեն մեկնաբանում նոր կառավարության հետ աշխատելու հավանականությունը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ուղիղ չպատասխանեց հարցին ՝ շարունակելո՞ւ է աշխատել նոր կառավարությունում, թե ոչ: Այս հարցին ի պատասխան նա ասաց. «Ամսի 23-ից բոլորս վայր ենք դրել մեր լիազորությունները, մենք կատարում ենք փոխարինողի լիազորություն: Ուզում եմ մաղթել նոր կառավարությանը լավագույն գործեր, ուժեղացնեն Սփյուռք-հայրենիք կապերը: Նոր թիմ, նոր գաղափարներ, նոր գործեր... մաղթում եմ հաջողություն: Նոր թիմ է գալիս, թող լավը լինեն, մաղթում եմ հաջողություն»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ պատասխանելով նույն հարցին՝ արդյոք աշխատելո՞ւ է նոր կառավարության հետ, ստացե՞լ է վարչապետից նման առաջարկ, ասաց. «Ես դեռևս այս կառավարությունում եմ աշխատում»: Սոցիալական հարցերի և ապահովության նախարար Արտեմ Ասատրյանն էլ նույն հարցին ի պատասխան ասաց, որ ամեն ինչ ունի իր ժամանակը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.