Գագիկ Նահապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ  Գագիկ Նահապետյանը նշանակվել է նախագահի օգնական: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ նախագահի աշխատակազմից, կարգադրության մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.