Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացքի պրոցեսն այդքան էլ լավը չէ, բուհական համակարգին ինքնավարություն տալ է պետք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին ԿԳ փոխնախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը ներկայացրած նախագծով նախատեսվում է 150 միլիոն դրամ գումար  հատկացնել նախարարությանը, որպեսզի հետագայում նվիրաբերության պայմանագրով հանձնեն Գյուղատնտեսական ակադեմիային: Մկրտչյանը վարչապետին խնդրեց անդրադառնալ գյուղակադեմիայի խորհրդի կազմի ընդունմանը, որպեսզի խորհուրդը կարողանա գումար տրամադրել վերանորոգման համար: Հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն և նշեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կանդրադառնա այս հարցին: «Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացքի պրոցեսն այդքան էլ լավը չէ, ես կարծում եմ, սա թեմա է, որ պետք է է քննարկենք, բուհական համակարգին ակադեմիական և ընդհանրապես ինքնավարություն պետք է տալ»,-նշեց նա:
 Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ կառավարության նիստը՝ առաջին անգամ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նախքան քննարկումները խոսվեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության վնասների մասին։ Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն, որ արդեն ուղարկել են համապատասխան անձնակազմ՝ վնասների չափը պարզելու համար, իսկ վարչապետը նշեց, որ պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ։
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.