Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. տուժածի վիճակը միջին ծանրության է

Մայիսի 9-ին՝ ժամը 18:21-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, վարորդն արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ին Hyundai Sonata մակնիշի (վարորդը՝ Ս. Ս. ծնված 1991 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 80 մ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Փրկարարները ձորից բարձրացրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս. Ս.-ին: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.