Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրերով՝ Կառավարության մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրերով՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից: Վարչապետի խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Ալեքսան Հարությունյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Ալեքսան Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է հրամանագրում։ Վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Վլադիմիր Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վլադիմիր Հակոբյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է հրամանագրում։ Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, նրա փոխարեն աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Սարգսյանը:
 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Վահե Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ 2. Արթուր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասված է հրամանագրում: Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Թադևոսյանը: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` Զոյա Բարսեղյանին 2018 թվականի մայիսի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից»,-ասված է Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.