Կարեն Կարապետյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է իր գլխավորած կառավարության գործունեության շրջանում արդարադատության ոլորտում իրականացված աշխատանքները:
 Բարեփոխումների թվում թվարկվում են.
-Հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձինք պարտավորվում են 2.000.000 դրամը գերազանցող գործարքները կատարել բացառապես անկանխիկ ձևով, -Էականորեն ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը (դատախազներ, ՊԵԿ բարձրագույն պաշտոնյաներ, քննիչներ և այլք), -Սահմանվել են ԴԱՀԿ-ի կողմից որոշումների ընդունման հստակ և միասնական ավելի սեղմ ժամկետներ, նվազագույնի են հասցվել հայեցողական լիազորությունները և ներդրվել են պատշաճ ծանուցման մեխանիզմներ, -Ստեղծվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, -Ավելացվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թիվը, -Իրականացվել են դատարանի բեռնաթափման միջոցառումներ։ Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։ http://www.tert.am/files/001/1/1/3/3/31957131_1670623779673614_8818462195433078784_n.png?1525689436918 alt="" width="600" height="583" />
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.