Գեղարքունիքի մարզում բեռնատարը գլխիվայր շրջվել է. կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:40-ի սահմաններում ЗИЛ մակնիշի 06 ԼՕ 225 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, ընթացքում գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.