Լոռու մարզում պաշտպանության նախարարության սպան Opel-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 MG 945 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում է գտնվում նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչը, սակայն, քանի որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, վթարի փաստով հետաքննությունը կատարում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ովքեր պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.