Ավտովթար է տեղի ունեցել Աշտարակի կամրջի տակ. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում Աշտարակ քաղաքի 27-րդ փողոցում Աշտարակի կամրջի տակ բախվել են Սաղմոսավան գյուղի բնակիչ, 21-ամյա Տիգրան Մկրտչյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 34 MM 485 համարանիշի և Ապարան քաղաքի բնակիչ, 28-ամյա Ռոլանդ Գասպարյանի վարած Opel մակնիշի 35 RԼ 782 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներից Տ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.