Այսօր Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության վերջին նիստն էր (ֆոտո)

Այսօր՝ մայիսի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարության հերթական նիստը, որը վերջին անգամ վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: «Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում»,- ասել է Կարապետյանը: Նշենք, որ մայիսի 1-ին ԱԺ-ում չի հաջողվել վարչապետ ընտրել: Արդեն այսօր նորից վարչապետի թեկնածու է առաջադրվել «Ելք»խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա առաջադրվել է 41 պատգամավորների ստորագրությամբ: «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարել են, որ պաշտպանելու են նրա թեկնածությունը, իսկ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու եւ խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.