ՃՏՊ ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ. տուժած ՀՀ քաղաքացին հոսպիտալացվել է

Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 29-ին ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժած ՀՀ քաղաքացիներ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Կապ է հաստատվել ՌԴ Դաղստանի Հանրապետության Ճգաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ: Պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 14:30-ի սահմաններում Մախաչկալա քաղաքի մոտակայքում բախվել են «Դաֆ» (վարորդը՝ Ս. Ծ.,  ծնված 1966 թ.) և «Վոլվո» մակնիշերի բեռնատարները: Ս. Ծ.-ը հոսպիտալացվել է Կիզիլյուրտի քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.