Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ

Ապրիլի 29-ին, ժամը 16:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան–Մեղրի հատվածի 83-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 300 մ): Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևորներ՝ Ա. Զ.-ին (ծնված 1980 թ.) և Ա. Ե.-ին (ծնված 1975 թ.) և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: http://www.tert.am/files/0/0aa/%D5%AB%D5%A3%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6/Gay/cba90f9a3d21f4bd61f21aed522307b4.jpg?1525027028495 alt="" width="600" height="401" />
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.