Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է ընկել ձորը. տուժածներ չկան

Ապրիլի 27-ին, ժամը 20:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Երեւան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երեւան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1989թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 50 մետր գլորվել ձորը, տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ այն դուրս բերել ձորից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.