Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ուղևորը հոսպիտալացվել է

Ապրիլի 26-ին՝ ժամը 21:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը,  ուղևորը՝ Մ. Ս.-ն (ծնված 1993 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.