«Մերսեդեսը» բախվել է վերամբարձ կռունկին. Վարորդը արգելափակվել է ներսում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 10:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում գտնվող կահույքի սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Մեքենայում գտնվում է արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Օ. Հ.) բախվել է կայանած «ԶԻԼ» մակնիշի վերամբարձ կռունկին: Փրկարարները Օ. Հ.-ին դուրս են բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.