Սպիտակում 2 բեռնատար ավտոմեքենաները բախվել են իրար. կա զոհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11:54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes» մակնիշի 041 AD 61 և «Volvo» մակնիշի 34 UG 7954 (կցորդիչով՝ 34 UG 7955) պետհամարանիշերով բեռնատարները. «Mercedes» մակնիշի բեռնատարի վարորդը տեղում մահացել է: «Volvo» մակնիշի բեռնատարի վարորդը տեղափոխվել է Սպիտակի ԲԿ: http://www.tert.am/files/0/0aa/%D5%AB%D5%A3%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6/Gay/e96b59a46cbb95d918ce5948a3d3c36f.jpg?1522834651476 alt="" width="600" height="450" />  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.