Սյունիքում այրվել է բեռնատարն ու 400 հակ անասնակեր. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 24-ին, ժամը 12:31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 02:22-ին:

Այրվել է Ս. Հ.-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը և մոտ 400 հակ անասնակեր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.