Վթար Բագրատունյաց պողոտայում. Մեքենան հայտնվել է բեռնատարի տակ

Մարտի 24-ին, ժամը 09:46-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայի եւ Չեխովի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի 34 MP 340 (վարորդ՝ Ս. Հ.) եւ «Toyota Corolla» մակնիշի 35 ST 764 պետհամարանիշերով (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է «Ford transit» մակնիշի ավտոմեքենայի տակ:

Փրկարարներն ավտոմեքենաները հեռացրել են իրարից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.