Ավտովթար Երևանում. բախվել են Ford Transit-ն ու Opel տաքսին, վերջինն էլ բախվել է հաստաբուն ծառին ու էլեկտրասյանը. կա վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Ford Transit մակնիշի 35 MX 687 համարանիշի և Opel մակնիշի 35 DV 770 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև հաստաբուն ծառին և էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 2 հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանություննը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.