Կառավարությունը կփոխհատուցի էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու վճարումները

Կառավարությունը պահուստային ֆոնդից 203,1 մլն դրամ հատկացրեց էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար այն բուժհաստատությունների վճարումները, որոնք պետական պատվերի շրջանակում անվճար եւ արտոնյալ բուժծառայություններ են տրամադրում: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ առաջարկվում է սուբսիդավորման միջոցով պետպատվեր կատարող բուժհաստատությունների վճարումների համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում հատկացնել: Մասնավորապես՝ 100-տոկոսանոց սուբսիդավորում է նախատեսված պոլիկլինիկաների, ամբուլատորիաների եւ սահմանամերձ հիվանդանոցների համար, 70-տոկոսանոց սուբսիդավորում՝ բոլոր մարզային և մայրաքաղաքային հաստատությունների համար, որոնք պետպատվեր են կատարում եւ ունեն մինչեւ 100 մլն դրամի շրջանառություն, 50-տոկոսանոց՝ մայրաքաղաքի բուժհաստատությունների համար, որոնց ամսական շրջանառությունը 100 մլն դրամից ավելի է: «Առաջարկվում է 2017 թվականին հաստատությունների օպտիմալացման հետեւանքով խնայված 49 մլն դրամը, ինչպես նաև պետգնումների ընթացքում խնայված 153 մլն դրամը բուժհաստատություններին հատկացնել որպես սուբսիդիա»,-  ասաց նախարարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.