Առողջապահական տեսչական մարմինն աշխատում է դեղատոմսերի հետ կապված վարչապետի հանձնարարականի ուղղությամբ. նախարար

Առողջապահական տեսչական մարմինն աշխատում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի ուղղությամբ, որը  վերաբերում է դեղատներում դեղատոմսեր տրամադրելու խնդրին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: «Առողջապահական տեսչական մարմինն աշխատում է այդ ուղղությամբ, վարչապետին կզեկուցվի արդյունքների մասին, նույն արդյունքները կզեկուցվեն նաև ձեզ»,- ասաց Ալթունյանը: Միաժամանակ, նախարարը չպատասխանեց հարցին՝ նորմա՞լ է, որ վարչապետն այդ մասին տեղյակ է, իսկ նախարարությունը՝ ոչ: Կառավարության նախորդ նիստում վարչապետը հորդորել էր Առողջապահության նախարարությանը լինել ուշադիր գործընթացի ժամանակ, քանի որ անգամ տեղեկություններ կան, թե դեղատոմսերը դեղատների դիմաց գրում և լրացուցիչ գումարի դիմաց տրամադրում են. «Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգն աստիճանաբար ներդնելու որոշման քննարկման ժամանակ:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.