Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հռոմում Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փետրվարի 23-ին տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանը, իտալական կողմից՝ Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելլոնին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հայ-իտալական քաղաքական, տնտեսական ու հումանիտար հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց նաև Երևանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.