Լևոն Ալթունյանը դեղերի թանկացում չի կանխատեսում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի կանխատեսում, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը կբերի թանկացումների: «Մենք չենք կանխատեսում, որ դեղերն ինչ-որ չափով թանկանալու են: Մենք խոչընդոտում ենք այն գործընթացին, որով դեղերն էժանացել էին այն դեղերի հաշվին, որոնք պետք չեն բնակչությանը, բայց ուղղակի վաճառվում էին: Մեր նպատակն է, որպեսզի բնակչությանը չվաճառվեն այն դեղերը, որոնք իրեն պետք չեն», -ասաց Ալթունյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով, դեղերի ոլորտի կարգավորմամբ ոչ մի հավելյալ ծախս չի նախատեսվում: Անդրադառնալով օրենքի նախագծին՝ նախարարը հիշեցրեց, որ այն ներկայացվել է 2015 թվականին, ընդունվել է 2016-ին և ուժի մեջ մտել այս տարվա մարտի մեկից: «Ցանկացած արդեն իսկ կարգավորված կյանքի փոփոխության ընթացքը առաջացնում է համապատասխան դիսկոմֆորտ, իսկ ցանկացած ֆիզիոլոգիական դիկսոմֆորտ առաջացնում է առաջին հերթին դժգոհություն, իսկ երբ մարդ տեսնում է, որ դրանից հետո գալիս են դրական փոփոխություններ՝ գոհունակություն: Մենք այսօր գործ ունենք փոփոխությունների առաջին փուլի հակազդեցության հետ, ես համոզված եմ, որ կլինի երկրորդ ավելի դրական փուլը», - ասաց նախարարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.