Լևոն Ալթունյանը և Սերգեյ Կրաևոյը քննարկել են ՀՀ և ՌԴ առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Կրաևոյի հետ։ Քննարկվել են երկու երկրի առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Սերգեյ Կրաևոյն ընդգծել է, որ ծանոթ է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող շրջադարձային բարեփոխումներին։ Լևոն Ալթունյանը համառոտակի ներկայացրել է իրականացվող ծրագրերի արդյունքները։ ՌԴ առողջապահության փոխնախարարը ծանոթացրել է իրենց առոջապահության ոլորտում մարզային կառավարման սկզբունքներին և բժշկական կազմակերպությունների կառավարման բարեփոխումներին։ Անդրադառնալով հանրային առողջապահական ծրագրերին` նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ծխախոտի դեմ արդյունավետ պայքարը հանգեցրել է ծխողների թվի նվազման։ Քննարկվել են նաև առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը, հանրային առողջապահական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, բուժման նորագույն մեթոդների ներդրմանը, շարունակական մասնագիտական զարգացմանը վերաբերող և այլ հարցեր։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.