Հայաստանում այս տարի ավագ դպրոցների քանակը կավելանա 5-ից 6-ով

Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է 2018 թվականին ավելացնել ավագ դպրոցների քանակը 5-ից 6-ով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ «Այսօր 5 ավագ դպրոցի շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց համար 2017 թվականին 2 մլն 893 հազար դոլարին համարժեք դրամ է ծախսվել։ 2018 թվականին ևս 5-6 դպրոց կավելանա, ևս 2 մլն 733 հազար դոլարին համարժեք գումար ունենք վերանորոգումների համար»,- նշեց Մկրտչյանը և հավելեց, որ ծրագիրն իրականացվում է միայն ավագ դպրցոների համար։ Նախարարը եզրափակեց, որ Հայաստանը մեծ ծրագիր է իրականացնում դպրոցաշինարարության ոլորտում և այն սոցիալական ներդրումների հաշվետվության մեջ արտահայտված է։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.