Դպրոցական պայուսակների բեռնաթափման համար աշխատանքներ են տարվում. ստեղծվել է էլեկտրոնային գրադարան

Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող երկու վարկային ծրագրով բոլոր դասագրքերն արդեն ունեն իրենց էլեկտրոնային տարբերակները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ «Արդեն իսկ ստեղծվում և աշխատում են էլեկտրոնային գրադարաններ։ Այս ծրագիրն առնչվելու է մամուլում հետաքրքրություն առաջացրած՝ դպրոցական երեխաների պայուսակների բեռնաթափման խնդիրներին։ Այսօր արդեն յուրաքանչյուր դպրոց ունի էլեկտրոնային գրադարան և դասագրքերը այդտեղ կան։ Ծախսերը կազմակերպելու միջոցով հնարավորություն ունենք փորձել՝ ունենալու համար նաև տնային դասագրքերի ինչ-որ ծավալներ։ Այստեղ մի փոքր ներդրումների կարիք ունենք»,- նշեց Մկրտչյանը։ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով երեխաների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ և 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ,  5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանցիների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների աշակերտների համար՝ 4 կգ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.