Հրատապ. Հարձակվել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի վրա

Այսօր ժամը 18:20-ի սահմաններում ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում ռուսախոս 2 հոգի մոտեցել են «Սյունաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին և ռուսերենով հարցրել. Դո՞ւք եք Սամվել Ալեքսանյանը և առանց պատասխանի սպասելու նրա աչքերի մեջ ինչ որ բան են փչել:
Բարեբախտաբար բարձրացած աղմուկի վրա նրանց են մոտեցել ոստիկաններ: Ռուսախոս 2 հոգուն հաջողվել է փախչել: Այժմ Սամվել Ալեքսանյանը հսկողությամբ ժամանում է Մոսկվա, այնտեղից՝ Երևան: Տեղեկացնենք, որ Սամվել Ալեքսանյանը ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում էր՝ մասնակցելու հարազատ քրոջ հուղարկավորությանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.