ՊՆ փոխնախարարը ուսանողների առաջարկից մեկին կողմ չէ, ըստ նրա՝ խառնաշփոթ կստեղծի. Դավիթ Պետրոսյանը բացատրեց տարբերությունը

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության և պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների հանդիպմանը Պաշտպանության նախարար Արտակ Զաքարյանը տեսակետ հայտնեց, թե այդքան էլ կողմ չէ զինծառայության նոր մեխանիզմին, որը առաջարկել էին ուսանողները, ի տարբերություն առաջին առաջարկին, որն ավելի ընդհանուր էր: Փոխնախարարը նշեց, թե «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերից երկուսն էլ վերաբերում են ժամկետային զինծառայության պարտականություն ունեցող քաղաքացիներին և հավելեց, որ եթե այս պահին ընտրում է «Պատիվ ունեմ», կամ «Ես եմ» ծրագիրը, դառնում են պայմանագրային, որովհետև պարտադիր սովորական զինծառայությունը 24 ամիս է, իսկ  ծրագրով առաջարկները՝ 36 ամիս: «Պատիվ ունեմն իր մեջ կարող է ունենալ տարբեր եղանակներ, այդ թվում և ձեր ասածը, բայց տեղին չէ զուգահեռ երրորդ ուղղությունը, որպես ծառայության տեսակ մտածել, այն պարագայում, երբ միևնույնն է պետք է գա պայմանագրային ճանապարհով անցնի, դա խառնաշփոթ կառաջացնի»,-ասաց նա: Ըստ Զաքարյանի՝ «Պատիվ ունեմը» լուծումներ կարող է գտի գիտնականին տալով հատուկ կարգավիճակ՝ նվազագույնը` սպայի կարգավիճակ և պայմաններ տալով: «Եթե ինքը ձեր ասած փիլիսոփան է, պայմաններն այլ կերպ կլինի, բնագետ է և իրեն լաբորատորիա՞ է պետք, ուրեմն պայմանները պետք է ստեղծվեն, որ բնագիտությունը չտուժի, իրավաբանի դեպքում գուցե պետք է  իրավաբանի հաստիք առանձնացնել գնդում, այսինքն՝ պայմանագրայինը նրա համար է, որ կարգավորի այդ հարաբերությունները: Դրա համար մենք չենք ուզում նոր ծառայության մեխանիզմ ստեղծել, երբ արդեն մեխանիզմները «Պատիվ ունեմ» ծրագրով իրականացվել է»,-ասաց նա և նշեց, թե «Ես եմ»-ը այլ է, շարքային ծառայությանն է վերաբերում, ուսանողական դաշտից դուրս է: Նախարարին արձագանքեց նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը և ասաց, որ առաջին առաջարկի դեպքում համաձայնության եկան և ուշադրություն հրավիրեցին երկրորդ առաջարկի վրա, որպեսզի ենթաօրենսդրական ակտերով իրականացնեն: Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց իրենց առաջարկի և «Պատիվ ունեմ» ծրագրի տարբերությունը: «Պատիվ ունեմ» ծրագրով կրթության անընդհատության սկզբունքն ընդհատվում է, մեր առաջարկով, որը զուգահեռ կարող է լինել «Պատիվ ունեմ»–ին, հնարավորություն է տրվում շատ մարդ ներգրավել ու չկտրել կրթական անընդհատությունից»,-բացատրեց ուսանողը: Ըստ նրա` պետք է քննարկել, փորձել ցույց տալ առավելությունները: «Հասկանալ սրա հետ կախված ի՞նչ դիրքորոշում կա»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նշեց, թե նպատակը ձևական քննարկումը չէ և առարկայական աշխատանք է պահանջվում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.