Apple-ն ընդունել է էկրանի հետ կապված խնդիրների առկայությունը

Reddit կայքի օգտատերերից մեկը բողոքել է, որ նոր գնած iPhone X սմարթֆոնի սենսորային էկրանը եղանակային ցուրտ պայմանների ժամանակ սկսում է չաշխատել ու չի պատասխանում մատնահպումներին: «Ես նկատել եմ, որ iPhone X-ի էկրանը սկսում է չարձագանքել հպումներին, երբ դրսում եմ հայտնվում: Դուրս գալուց 2 վայրկյան անց այն չի արձագանքում, երբ ես փորձում եմ կայքերով անցնել: Խնդիրն ակնհայտ է»,-գրել է օգտատերը՝ հետաքրքրվելով, թե արդյոք մյուս օգտատերերի մեջ կան նման խնդրի բախված մարդիկ: Ինչպես նշում է loopinsight.com կայքը, սրան ի պատասխան Apple ընկերությունը հայտնել է, որ չափից ավելի սառը կամ տաք եղանակային պայմանները կարող են հեռախոսի ֆունկցիոնալության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Ընկերությունն ընդգծել է, որ սաստիկ ցրտի ժամանակ iOS-ով գործող սարքը կարող է միառժամանակ անջատվել: Սակայն հեռախոսը կսկսի նորից աշխատել, երբ ջերմաստիճանը նորմայի գա: «Մենք տեղյակ ենք iPhone X-ի էկրանի հետ կապված խնդրի մասին և օպերացիոն համակարգի սպասվելիք թարմացման ժամանակ այդ խնդրի լուծումը լինելու է առաջնահերթություններից մեկը»,- ասվում է ընկերության հայտարարությունում:
Մեկնաբանություններ