Ֆիլիպինների նախագահը խոստովանել է 16 տարեկանում գործած սպանությունը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստովանել է, որ դեռահաս տարիքում դանակներով պայքարի ժամանակ մարդ է սպանել: Այս մասին նա ասել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ, որն անցնում է Վիետնամում: Այս մասին հայտնում էBBC News-ը: Նախագահի խոսքով՝ սա տեղի է ունեցել, երբ ինքը 16 տարեկան էր: Ավելի ուշ Դուտերտեի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այս ամենը «կատակով է ասվել»: «Ֆիլիպինցիներին դիմելու ժամանակ նախագահը միշտ վառ լեզվաբանական հնարքներ է օգտագործում՝ գտնվելով արտերկրում», - պարզաբանել է նա: Հիշեցնենք, որ 2015 թվականին Դուտերտեն արդեն խոստովանել է 17 տարեկանում լողափին դանակով պայքարի ժամանակ մարդ սպանելու մասին: Անհայտ է՝ արդյոք նախագահը նույն դեպքն է ի նկատի ունեցել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.