Օդեսայի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով

Օդեսայի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով, իրավապահներն իրականացնում են մարդկանց տարհանում: Այդ մասին ուրբաթ հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության Օդեսայի շրջանային վարչության մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսօր՝ ժամը 12:00-ին, «Օդեսա» միջազգային օդանավակայանի տնօրենի գրասենյակ է զանգահարել անհայտ տղամարդ և հայտնել, որ օդանավակայանի ավտոկայանատեղիում մեքենա է կանգնած, որի մեջ պայթուցիկ սարք կա»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, իրականացվում է մարդկանց տարհանում, օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.