Վիետնամում Թրամփի և Պուտինի միջև հանդիպում չի կայանալու. Սպիտակ տուն

Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պաշտոնական հանդիպում չի կայանալու: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է CNN-ը: Քարտուղարը նշել է, որ հանդիպումը չի կայանալու երկու կողմի աշխատանքային ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով: Սանդերսը չի բացառել, որ հնարավոր է երկու նախագահների միջև ոչ պաշտոնական շփում տեղի ունենա: «Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, երբեք չի հաստատվել, որ հանդիպում է տեղի ունենալու, և հանդիպում չի լինելու՝ կողմերի աշխատանքային ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով: Պաշտոնական հանդիպում կամ որևէ այլ բան նրանց համար նախատեսված չէ»,- ասել է Սանդերսը: Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 10-ին, սակայն Սպիտակ տնից տեղեկացրել են, որ հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն չկա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.