Սիրիական բանակը ռուսական ուժերի աջակցությամբ հետ են խլել Բու-Քեմալ քաղաքն ահաբեկիչներից

Սիրիայի զինված ուժերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից խլել են ահաբեկիչների վերջին «ոստայնը»՝ Բու-Քեմալ քաղաքը։ Այդ մասին ռուս-բելառուսական ռազմական կոլեգիայի նիստում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ շոյոգւն, հաղորդում է Ria Novosti-ն։ Քաղաքի ազատագրման մասին նախարարին զեկուցել է Սիրիայում ռուսական ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովկինը։ Ներկա պահին տարվում են Դեյր-ազ-Զորի, Մեյադինի ականազերծման աշխատանքները, աշխատանքները շարունակվելու են Բու-Քեմալում։ Քաղաքում տեղակայված ահաբեկչների մի մասը սպանվել է, իսկ մյուս մասը Եփրատով շարժվում է դեպի հյուսիս։ «Հույս ունեմ, որ նրանց այնտեղ արժանի հարվածով կդիմավորեն»,-նշել է Շոյգուն։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.