Ռուսական լրատվամիջոցները հայտնում են հումորիստ Միխայիլ Զադորնովի մահվան մասին

Վաթսունինը տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուս գրող, հումորիստ Միխայիլ Զադորնովը, հայտնում է «Իզվեստիա»-ն: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սիրված հումորիստի մոտ օնկոլոգիական հիվանդություն է ախտորոշվել, ինչի պատճառով 2016թ. տարեվերջին նրան վիրահատել են: Հոկտեմբերի վերջին գրող-երգիծաբան Սեմյոն Ալտովը, խոսելով Զադորնովի առողջական վիճակի մասին, ասել էր՝ «Ամեն ինչ շատ վատ է»: Նշենք, որ Միխայիլ Զադորնովը ծնվել է 1948թ.՝ Յուրմալա քաղաքում: Նա լայն ճանաչում է ստացել հեռուստատեսային ելույթների ու մոնոլոգների շնորհիվ: Զադորնովը հեղինակել է բազմաթիվ երգիծական Ժողովածուներ («Այս խենթ, խենթ, խենթ աշխարհը», «Ես սիրում եմ Ամերիկան»):   Картинки по запросу Задорнов   https://youtu.be/2mGgxrC927s
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.