Պուտինը մտերմիկ ժեստով ողջունել է Պերուի նախագահին

Պուտինը Վիետնամում Ասիա-Խաղաօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում լուսանկարվելու արարողության ընթացքում ոչ ֆորմալ ողջունել է Պերուի առաջնորդ Պեդրո Պաբլո Կուչինսկիին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Միավորման տնտեսությունների ղեկավարները ժամանել են Դանանգի Sheraton նորաձեւ հյուրանոց՝ գագաթնաժողովի բացման գալա-երեկոյին։ Նախքան ընթրիքը Ասիա-Խաղաօվկիանոսյան տնտեսական համագործակցության ղեկավարները կանգնել են, որպեսզի պաշտոնապես լուսանկարվեն։ Պերուի նախագահը անցել է Պուտինի կողքով, որպեսզի գրավի իր տեղը, եւ առաջնորդները մտերմիկ ժեստով ողջունել են միմյամց։ Լուսանկարվելու արարողության ընթացքում, այդ գագաթնաժողովում առաջին անգամ միմյանց ձեռք են սեղմել ՌԴ եւ ԱՄՆ նախագահները։ Բարձր մակարդակով հանդիպումները Ասիա-Խաղաօվկիանոսյան տնտեսական համագործակցության շրջանակներում կշարունակվեն շաբաթ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.