Շակիրան չեղարկել է համերգները Եվրոպայում՝ առողջական խնդիրների պատճառով

Կոլումբիացի երգչուհի Շակիրան չեղարկել է մի քանի համերգ Եվրոպայում, ինչի պատճառն առողջական խնդիրներն են: Այս մասին նա գրել է Instagram-ում: Երգչուհու խոսքով՝ իր ձայնալարերը վնասված են, և բժիշկները խորհուրդ են տվել հանգստանալ: Շակիրան մանրամասնել է, որ չեղարկվում են իր համերգները նոյեմբերի 11-ին Փարիզում, նոյեմբերի 12-ին Անտվերպենում և նոյեմբերի 14-ին Ամստերդամում: Նշվում է, որ ներկա պահին համաձայնեցվում են ելույթների նոր ամսաթվերը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.