Նոր սկանդալ ՇՊՀ-ում, պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը հրաժարական է տվել. Գ. Համբարյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շիրակի պետական համալսարանում նոր զարգացումներին՝ դրանք որակելով սկանդալ: Գ. Համբարյանը գրել է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին և վիրավորանքներին,սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը,ով այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ-ի ապրիլին... Տեղի ունեցավ այն,ինչին մենք սպասում էինք...Ռեկտոր Սահակ Մինասյանին պետք էր քավության նոխազ,որի վրա պետք է բարդեր իր իսկ կատարած հանցագործությունները և ապօրինությունները...Պարկեշտ և ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր,որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»...Սակայն ԲՈՒՀ-ում և հենց նույն նախարարն էլ գիտեն,որ այդ և շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է»։ Նա նշել է, որ Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ի տարբերություն պարոն Մինասյանի և նրա շրջապատի, բավական բանիմաց և արհեստավարժ մասնագետ է։ Գագիկ Համբարյանը տեղեկացրել է նաև, որ աղմուկից խուսափելու համար ռեկտորը Բագրատ Պողոսյանին նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար։ « Նախկին դեկանին էլ, ըստ լավատեղյակ աղբյուրների` նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր,միևնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին... Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը համոզված եմ,որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում...Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին տարրական դուրս կշպրտի ԲՈՒՀ-ից... Հ.Գ.Հետաքրքիր է,ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ...Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը...Քանի մարդու "գլուխ" պետք է տրորի ռեկտոր Մինասյանը,էլ ինչ ապօրինություններ և հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը...Պարոն Մինասյանի բեսպրեդելը և անօրինականությունները, ինչպես նաև ամբողջ ԲՈՒՀ-ի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը և կաթվածահար անում ուսումնական պրոցեսը...500 միլիոն դրամ փոշիացնողը վստահ է,որ ինքն անպատժելի է...»,–գրել է Գագիկ Համբարյանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.