Նյութի հրապարակումից հետո «Վեոլիա ջուր»-ը անվավեր է ճանաչել Լոռու աշխատակիցների մասով իր հրամանները

«Հրապարակը» օրերս գրել էր, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը Լոռու մարզային տեղամասի աշխատակիցներից 5-ին ազատել է աշխատանքից, 25 հոգու կանչել ատեստավորման, նրանցից 19-ը հրաժարվել է մասնակցել դրան՝ համարելով ապօրինի եւ ստացել խիստ նկատողություն։ Արդյունքում թե աշխատանքից ազատվածները, թե ատեստավորմանը չմասնակցելու համար նկատողություն ստացածները դիմել են դատարան։ Մենք տեղեկացանք, որ նյութի հրապարակումից հետո «Վեոլիա ջուր»-ը 19 աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հրամանը նոյեմբերի 8-ին ճանաչել է անվավեր։ Ընկերությանը դատի տված աշխատակիցների փաստաբան **Հակոբ Ճարոյանը **մեզ հետ զրույցում ասաց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը 19 աշխատակիցների մասով հրամանները համարել է անվավեր, քանի որ գիտեին՝ դատարանն անվավեր է ճանաչելու․ «Ավելորդ աղմուկից խուսափելու համար անվավեր ճանաչեցին։ Այսօր մենք դատարանում ունենք 5+1 գործ, բայց աշխատողները մտածում են, որ դրանով փափուկ բարձ են դնում իրենց գխի տակ, որ այս աղմուկը մարի, հետո նոր տնօրենը կգա, կասի՝ ես եմ սանկցիա անում, եկեք Երեւանում աշխատեք, բնականաբար ոչ մի վանաձորցի չի գա Երեւանում աշխատի։ Էդ ձեւի նախադեպ ունենք, որ Ձեզ տեղափոխում ենք Երեան աշխատանքի, եթե չեք գալիս, ազատվում եք աշխատանքից, տվյալ անձն էլ ասում ա՝ գնամ Երեւան ի՞նչ անեմ»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.