Նեյմարը` Բարսելոնայի ֆուտբոլիստներին. Կընդունե՞ք ինձ, եթե վերադառնամ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմի նախկին հարձակվող Նեյմարը խնդիրներ ունի ՊՍԺ-ում, հայտնում է իսպանական «Sport.es» պարբերականը:   Նրանք նման եզրակացման են հանգել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի` վերջերս Բարսելոնա կատարած այցից հետո:   Աղբյուրի փոխանցմամբ, Նեյմարը, «Բարսելոնայում» իր նախկին թիմակիցների հետ հանդիպման ժամանակ, ինչպես միշտ եղել է ժպտերես ու շատ կատակներ է արել: Բայց նաև հետևյալ հարցն է ուղղել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին. «Կընդունե՞ք ինձ, եթե վերադառնամ»:   Հիշեցնենք` Նեյմարը փարիզյան ակումբ է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 222 մլն եվրոյի դիմաց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է նրան ձեռք բերել որպես պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.