Հերերան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Հերերան կարող է վերադառնալ Իսպանիա:   Ինչպես հայտնում է «AS» պարբերականը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Աթլետիկո Մադրիդը»: Մադրիդյան ակումբը կիսապաշտպանին հաջորդ ամռան իր տրանսֆերային գլխավոր նպատական է համարում: Հերերայի պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից հետո:   Իսպանացի խաղացողը դեռևս չի ցանկանում երկարաձգել այն, քանի որ 28-ամյա ֆուտբոլիստին չի բավարարում «կարմիր սատանաների» առաջարկած պայամանները: Հաղորդվում է, որ Դիեգո Սիմեոնեն անձամբ է ցանկանում իր թիմի կազմում տեսնել Հերերային, ով նույնպես դեմ չէ վերադառնալ հայրենիք:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.