«Հայկական ժամանակ». Կասեցվել է Մարլիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը

«ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ պետական վերահսկողության շրջանակներում կասեցվել է Մարլիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը:   Ստուգումների արդյունքում ծառայությունը երկու մանկապարտեզներում էլ բացահայտել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ներկայացվող տեխնիկական կանոնակարգի պահանջները: Մասնավորապես՝ նախադպ­րոցական հաստատություններում խոհանոցները չեն եղել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, ապահովված չեն եղել անհրաժեշտ գույքով կամ լվացման-ախտահանման հնարավորություննե­րով, չեն տարվել վնասատուների դեմ պայքարի կանխարգելիչ աշխատանքներ և այլն:   Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումների վերացման համար սահմանել է ժամկետ, բոլոր հանձնարարա­կանները կատարելուց հետո միայն նշված հաս­տատություններում կթույլատրվի վերագործակել խոհանոցների գործունեությունը»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.