Ժորդի Ալբա. Ինչ Նեյմարը հեռացավ, ինձ ավելի լավ եմ զգում

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան պատմել է, որ Նեյմարի՝ ՊՍԺ հեռանալուց հետո իր խաղը բարելավել է: «Նեյմարը հրաշալի խաղացող է, որը հեռացավ իր զգացմունքների, մտքերի, ինչ որ հանգամանքների պատճառով: Մենք շատ խաղացողներ ունենք, որոնք կարող են իրենց աշխատանքը կատարել: Ես ամեն ինչից գոհ եմ: Ինչպես արդեն ասել էի, ես առջևի գծում ավելի շատ տարածություն եմ ստացել: Անկեղծ ասած, այդպես ինչ շատ ավելի դուր է գալիս: Ես վերադարձրել եմ ինքնավստահությունս: Ինձ հարմար է, երբ եզրում ավելի շատ տարածություն եմ ունենում: Նեյմարի հեռանալն ինձ օգուտ տվեց: Ես հաճույք եմ ստանում խաղից, ինչը վաղուց չէր եղել», ասել է Ալբան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.