Էրդողանը խոստովանել է, որ իր կուսակցությունում Գյուլենին պաշտպանողներ կան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր հիմնած ու ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում կան հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող Ֆեթուլլահ Գյուլենին պաշտպանող անձինք, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: «Մեր կուսակցության մեջ, մեր ներսում կան ամբարտավաններ, որոնք եթե չամաչեն՝ կպաշտպանեն Գյուլենին», - ասել է երկրի նախագահը, որը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո կրկին ստանձնել է իշխող կուսակցության ղեկը: Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ պետությունը չի հրաժարվելու գյուլենականների հանդեպ կոշտ քաղաքականություն վարելուց, և այդ հարցում քաղաքացիներից չեն պատրաստվում ընդունել որևէ արդարացում: Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.