Զիդան. Ռոնալդուն և Մեսսին աշխարհի 2 լավագույն ֆուտբոլիստներն են, բայց կա նաև երրորդը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թվել է մոլորակի երեք լավագույն ֆուտբոլիստներին:   Բացի Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից, նրա ցանկում ընդգրկված է նաև ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:   Այս մասին Զիդանը պատմել է ռուսական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում, փոխանցում է «Чемпионат.com»-ը:   «Մեսսին և Ռոնալդուն աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներն են: Եվ նրանցից յուրաքանչյուրն ունի իր ոճը: Այն, ինչ նրանք անում են, բացառիկ է, այսինքն` նրանք կարող են միայնակ հաղթել խաղերում: Մանրամասն խոսելու համար մեզ ավելի շատ ժամանակ անհրաժեշտ կլինի, բայց սրանք երկու մեծագույն ֆուտբոլիստներ են: Բայց կա նաև երրորդը, և դա Նեյմարն է»,- պատմել է Զիդանը:   Հաղորդվում է նաև, որ ֆրանսիացի մասնագետը մտադիր է այցելել Ռուաստան-Արգենտինա խաղին, որը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.