
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բուշմանովը Եվրոպայի Մ21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանին հաղթելուց հետո կիսվեց տպավորություններով:
Երևանում կայացած խաղում, հիշեցնենք,Բուշմանովի սաները 2:1 հաշվով հաղթանակ տարան.
«Հետաքրքիր խաղ ստացվեց, մենք բավականին շատ պահեր ունեցանք և դրանցից միայն երկուսը կարողացանք օգտագործել; Ավելի շատ գոլ պետք է խփեինք: Իրացման հետ կապված խնդիր ունեցանք, ոչ պարտադիր գոլ ընդունեցինք ու արդյունքում լարված նյարդային վերջնամաս ստացվեց: Ուրախ եմ, որ հաղթեցինք, 3 միավոր վաստակեցինք»:
- 2:0 հաշվի ժամանակ սպասու՞մ էիք, որ այսպիսի վերջաբան կստացվի:
- Իհարկե չէինք սպասում: Բայց ֆուտբոլ է, այսպես էլ է լինում: Շատ պահեր ունեցանք, ցավոք, չստացվեց ավելի շատ գոլ խփել:
- Ժամանակից շուտ հավատացե՞լ էիք հաղթանակին:
- Դժվարանում եմ պատասխանել: Սկզբունքորեն մեր դարպասին առհասարակ պահ էլ չեղավ: Երբ ունենում ես մեծ առավելություն, ստեղծում ես շատ պահեր, անսպասելի գոլ ես բաց թողնում, նյարդերը լարվում են: Մեր դարպասին ոչ մի պահ չեղավ կարելի է ասել: Չէինք սպասում, որ այսպիսի վերջաբան կստացվի:
Ամեն դեպքում, մեր թիմի առջև հաղթելու և 3 միավոր վաստակելու խնդիր էր դրված, ինչին էլ կարողացանք հասնել: Իհարկե, կցանկանայինք կարգապահական տեսանկյունից ավելի հավաքված թիմ տեսնել: Բայց ուրախ եմ հաղթանակի համար: