Դոլարի վերելքը կանգ առավ, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 2,5 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 10-ին, կազմել է 487.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 640.69 դրամ (աճել է 2.86 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.08 դրամ (աճել է 2.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.23 դրամ (աճել է 0.01 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 267.9 դրամ, ոսկի՝ 20,128.62 դրամ, պլատին՝ 14,632.73: Նոյեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.