Գլխուղեղի չիպերը հնարավորություն կտան բարելավել հիշողությունը. The Daily Mail

Մարդու ուղեղի ամբողջ ներուժը բացահայտելու նպատակով դրանում միկրոչիպ տեղադրելը հնչում է գիտաֆանտաստիկ ֆիլմի սյուժեի պես, սակայն ֆուտուրիստական տեխնոլոգիան 15-20 տարուց կարող է իրականություն դառնալ:
Նման միկրոչիպի ստեղծման վրա աշխատող գիտնական Բրայան Ջոնսոնի խոսքով՝ այն բոլոր շանսերն ունի սմարթֆոնների պես լայն տարածում գտնելու համար: Ինչպես նշում է The Daily Mail-ը, չիպի նախնական օրինակի արտադրությամբ զբաղվում է Kernel ընկերությունը, որն արդեն փորձարկումներ է անցկացնում էպիլեպսիայով հիվանդների վրա: Ըստ մասնագետների՝ նախնական արդյունքները դրական են: Հետաքրքրական է, որ չիպերը կկարողանան բարելավել մի շարք հիվանդություններով, օրինակ՝ Ալցհեյմերով տառապող մարդկանց հիշողությունը: «Ամբողջ նպատակն այն է, որ հիշողության խանգարման դեպքում հնարավոր լինի ներդնել չիպն ու վերականգնել հիշողությունը»,-ասել է Ջոնսոնը: Kernel-ի հիմնադիր Ջոնսոնն ընդգծել է, որ ուղեղի ներուժն ամբողջությամբ բացահայտող չիպերի ստեղծումը կլինի մարդկության թերևս մեծագույն նվաճումը:   Kernel is currently working on prototypes of a brain implant device for medical use in humans. The firm has started to conduct tests with epilepsy patients in hospitals (stock image)
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.