Այսպես թե այնպես կուլուարներում հանդիպումը կկայանա. Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահների արձանագրության ծառայությունները շարունակում են քննարկել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր լիարժեք հանդիպման մանրամասները՝ Ասիայի և Խաղաղ Օվկիանոսի տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում, սակայն առաջնորդները այսպես թե այնպես կշփվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: «Արձանագրային ծառայությունների գծով շարունակվում է քննարկումները: Դեռ ոչինչ հստակ չէ: Մեր ամերիկացի գործընկերներից հակասական տեղեկություններ ենք ստանում»,-ասել է Պեսկովը լրագրողներին: «Այսպես թե այնպես կուլուարներում հանդիպումը կկայանա»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.