«Ալաշկերտը» հավաքներ կանցկացնի ԱՄՆ-ում և Անթալիայում

Հայտնի են «Ալաշկերտի» ձմեռային ծրագրերը: Ձմեռային դադարի ընթացքում մեր թիմը նախատեսել է երկու ուսումնամարզական հավաք անցկացնել արտերկրում:   Հունվարի 15-ին «Ալաշկերտը» կմեկնի ԱՄՆ, որտեղ 2 ստուգողական հանդիպումներ կանցկացնի:   Ալաշկերտցիները Երևան կվերադառնան փետրվարի 1-ին, իսկ արդեն 10 օր անց կմեկնեն Անթալիա: Միջերկրական ծովի ափին կայանալիք երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի ընթացքում նախատեսված են 4 ստուգողական հանդիպումներ:   Մրցակիցների և այլ մանրամասների վերաբերյալ կհայտնենք առաջիկայում:   Աղբյուրը` «Ալաշկերտի» մամուլի ծառայության
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.